Սաուդյան Արաբիան ներկայացնող կին ձյուդոյիստ Վոջան Ալի Սերայ Աբդուլրահիմ Շահրխանին թույլ են տվել հիջաբով մասնակցել Օլիմպիական խաղերին: Հաղորդում է Reuters-ը:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Շահրխանի մասնակցությությունն Օլիմպիական խաղերին հարցականի տակ էր, քանի որ ձյուդոյի միջազգային ֆեդերացիան (IFJ) հայտարարություն էր տարածել, որ արաբ մարզուհին պետք է հետևի իրենց մարզաձևի սկզբունքներին, իսկ դա նշանակում է, որ պետք է տատամի դուրս գա առանց հիջաբի:
Սակայն այսօր IFJ-ը, միջազգային օլիմպիական կոմիտեն և Սաուդյան Արաբիայի ազգային օլիմպիական կոմիտեն համաձայնության են եկել. կայացվել է որոշում, ըստ որի` Շահրխանը Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարին կմասնակցի հիջաբով:
Մարզական գործընկեր` SportArmenia.com