- Մարզպետն այցելել է Շուռնուխ և Որոտան
- Խնձորեսկում ոռոգման ջուր կանցկացվի
- Գորիսն ու Գորիսի տարածաշրջանի 9 գյուղ կօգտվեն ամբուլատոր շարժական բժշկական կայանից
- Գորիսի համայնքապետարանում տեղի ունեցավ հնգամյա զարգացման ծրագրի հանրային քննարկում
-
16 զոհերից 13-ի ինքնությունը պարզվել է, անհետ կորած է համարվում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է, անհետ կորած է համարվում 10 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Քանի որ տեղեկություն կա, որ տվյալ հատվածում քաղաքացիներ կան, մեծ տեխնիկա չենք օգտագործում, որ չվնասենք։ Հիմնականում աշխատանքներն իրականացվում են ձեռքով, հավաքվում է տարածքում եղած բեկորները և տեղափոխում տարածքից դուրս»,- նշել է նա։ Կոստանյանի խոսքով՝ այս պահին տեղում աշխատող փրկարարների թիվը 100 է, նրանց հետ համատեղ աշխատում են Կամիր Խաչի ներկայացուցիչները և այլ կամավորներ։ Ըստ նրա՝ հավելյալ ուժերի կարիք այս պահի դրությամբ չկա։ *** Oգոստոսի 14-ին` ժամը […]
-
Պայթյունից տուժած 7 քաղաքացի շարունակում է բուժումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններ տեղափոխված 62 քաղաքացիներից բուժումը շարունակում է 7 տուժած, հայտնում է առողջապահության նախարարությունը։ «Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար»,- ասված է հաղորդագրությունում։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ։
-
Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
Ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված, հայտնում է Երևանի մետրոպոլիտենը։ Այս պահին մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները ժամանակավորապես դադարեցված են: «Օգոստոսի 16-ին՝ ժամը 10:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի մետրոպոլիտենի կայարաններում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը»,- ասված է հաղորդագրությունում։ Երևանի մետրոյի կայարաններում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին ահազանգ էր ստացվել նաև օգոստոսի 14-ին՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո։ Իրականացրած աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չէին հայտնաբերվել։
-
Հայաստանում սգո օր կհայտարարվի
Հայաստանի կառավարությունը սգո օր կհայտարարի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի առնչությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Սգո օրվա ամսաթիվը կհստակեցվի փրկարարական աշխատանքների ավարտից հետո։ *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի հետևանքով կա առնվազն 16 զոհ։
-
«Սուրմալու»-ում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 16-ի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի։ «Ամբողջ գիշեր՝ ոչ մի վայրկյան դադար աշխատանքով, փրկարարները հայտնաբերել են ևս 8 դի, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։ *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 12-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը […]
-
Սահմանամերձ Շուռնուխում բնակարանամուտ տոնեցին
Գորիսի համայնքապետարանը սահմանամերձ Շուռնուխում չորս ընտանիքի բնակարան է տրամադրել։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, ջրատաքացուցիչներ, կառուցվել է մանկական խաղահրապարակ։
-
2021-ին «Սուրմալու»-ում խախտումներ էին արձանագրվել․ ինչ է արվել մեկ տարում
Օգոստոսի 14-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը պարզաբանոմ է տարածել՝ մեկ տարի առաջ «Սուրմալու» առևտրի կենտրոնում իրականացրած ստուգման, արձանագրված խախտումների վերաբերյալ։ Կառույցը ՍիվիլՆեթին հրաժարվեց մեկնաբանություն տալ՝ արդյոք այս ընթացքում խախտումների վերացմանը հետամուտ եղե՞լ են, թե՞ ոչ։
-
Փլատակներից դուրս է բերվել ևս մեկ դի, զոհերի թիվը հասավ
Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի, այս պահի դրությամբ ունենք 7 զոհ, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոստանյանը։ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած է համարվում 21 քաղաքացի։ Նրանցից մեկը ՌԴ քաղաքացի է, հինգը՝ Իրանի։ Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 12-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել: *** Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի […]