Միրզոյանը կմեկնի ԱՄՆ, կհանդիպի Բլինքենի հետ

Մայիսի 2-6-ը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Վաշինգտոնում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, USAID տնօրեն Սամանթա Փաուերի, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական Ամանդա Սլոթի հետ։

«Տեղի կունենան հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։ Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարը ելույթով հանդես կգա Ատլանտյան խորհուրդ ուղեղային կենտրոնում»,- գրել է Հունանյանը։

Մեկնաբանել