ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունները։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հաղորդագրությամբ, հայտարարելով, թե իբր մայիսի 1-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։