iPhone 5-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերին

Նույն օրը կներկայացվի նաև iPad mini-ն՝ աշխարհում հայտնի պլանշետի նոր տարբերակը։

Մամուլում տեղեկություններ են հայտնվել նոր iPhone-ի վաճառքների մասին։ Ինչպես հաղորդում է iMore տեխնոբլոգը, Apple ընկերության նոր գաջեթը կներկայացվի սեպտեմբերի 12-ին։ Բացառված չէ, որ նույն օրը ներկայացվի նաև iPad mini-ն՝ աշխարհում հայտնի պլանշետի նոր տարբերակը։

Տեղեկությունը, որ iPhone 5-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 12-ին, հաստատել է նաև All Things Digital-ը։ Պորտալի տվյալները, ի դեպ, մինչ այժմ լիովին հաստատվել են։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Apple-ի նոր սարքավորումների պաշտոնական մատակարարումները կմեկնարկեն սեպտեմբերի 21-ից։

Apple-ում պաշտոնապես չեն մեկնաբանում տեղեկատվությունը, թեև նշվում է, որ սեպտեմբերի 12-ին Apple-ն ինչ-որ միջոցառում է ծրագրում։ Ավելի վաղ կանխատեսվում էր, որ նոր սարքավորումները շուկայում կհայտնվեն աշնանը, իսկ վաճառքների պիկը կարձանագրվի ձմեռային զեղչերի շրջանում։

Մեկնաբանել