ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Չավուշօղլուի՝ հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման հայտարարությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման վերաբերյալ հայտարարությունը։ «Ի պատասխան ԶԼՄ֊ների հարցման, տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա։ Նման հարց օրակարգում չկա»,- գրել է Հունանյանը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, լրագրողների հետ զրույցում ամփոփելով Լատինական Ամերիկա կատարած իր այցերը, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ խոսելով հատուկ ներկայացուցիչների առաջիկա երրորդ հանդիպման մասին։ «Այդ հանդիպմանը քննարկվելու են տարբեր հարցեր, որոնց ուղղությամբ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու։ Համաձայնություն կա սահմանների վերաճշգրտման հարցում»,- ասել է Չավուշօղլուն: «Ինչպե՞ս է այն իրականացվելու, կամ արդյոք ընդհանուր հանձանժողո՞վ … Continue reading ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Չավուշօղլուի՝ հայ-թուրքական սահմանի վերասահմանագծման հայտարարությունը