Ժամը 10։00-ի դրությամբ Երևանի տարբեր հատվածներից բերման է ենթարկվել 70 ցուցարար։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից։
«Դիմադրության» շարժման ցուցարարներն երկրորդ օրն է՝ անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Մայիսի 3-ի առավոտվանից կրկին փակվել են Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ և խաչմերուկներ։ Բացի փողոցներ փակելուց, ընդդիմադիրների որոշ խմբեր նաև երթեր են իրականացնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։