Մայիսի 2-ին Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Մահվան դեպք ևս չի գրանցվել։
Մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 874 դեպք, որոնցից 412 019-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 3 057 702 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 549 մարդ։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 622 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 683 է: