Ռոբերտ Քոչարյանն այս շարժումը չի առաջնորդում. Վալերի Օսիպյան

2018-ի հեղափոխությունից հետո ոստիկանապետ նշանակված Վալերի Օսիպյանը միացել է Փաշինյանի հրաժարականը պահանջող հավաքներին։ Մայիսի 3-ին Ֆրանսիայի հրապարակում Օսիպյանը ՍիվիլՆեթին վստահեցրեց, թե այս շարժումը Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժը Սարգսյանը չեն առաջնորդում. «Սա ժողովրդական շարժում է, այստեղ իշխանության կռիվ չի գնում»,- ասաց Օսիպյանը։ Վերջինս նշում է, որ ինքը փողոց դուրս չի եկել պաշտոնի համար։

Մեկնաբանել