Արմեն Գրիգորյանը Բրյուսելից հետո մեկնում է Վրաստան

Մայիսի 3-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնելու է Վրաստան, հայտնում են ԱԽ գրասենյակից։

«Այցի շրջանակներում անվտանգության խորհրդի քարտուղարն ունենալու է աշխատանքային հանդիպումներ»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 2-ին Բրյուսելում կայացել էր Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը՝ Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջնորդությամբ։

Մեկնաբանել