Ունենք իշխանության և խորհրդարանական ընդդիմության նկատմամբ վստահության ճգնաժամ. Ավետիք Չալաբյան

Հայաստանում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության հանրային աջակցությունը շատ ցածր է: Քաղաքական համակարգն առհասարակ ապալեգիտիմացված է․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այպիսի միտք է արտահայտում հանրային գործիչ, «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, որը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նա կարևորում է նոր քաղաքական ուժի ձևավորումը, սակայն դժվարանում է ասել` ով կարող է նման պատասխանատվություն վերցնել իր վրա: