Կայացել է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների երրորդ հանդիպումը

Մայիսի 3-ին Վիեննայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի երրորդ հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են այս գործընթացի միջոցով իրենց երկրների միջև լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։ Այս առնչությամբ, նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ շարունակելու գործընթացն առանց նախապայմանների։

***

Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպումներ էին անցկացրել նաև հունվարի 14-ին՝ Մոսկվայում և փետրվարի 24-ին՝ Վիեննայում։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել