Անհնազանդության ակցիաները շարունակվում են, փակվել են կամուրջներ և ճանապարհներ

Մայիսի 4-ի առավոտյան Երևանում անհնազանդության ակցիաները վերսկսվել են։

«Դիմադրության» շարժման մասնակիցները բեռնատար ավտոմեքենաներով փակել են Կիևյան և Դավթաշենի կամուրջները, ինչպես նաև Բարեկամության էստակադան։

Ընդդիմադիրները մարդատար մեքենաներով փակել էին նաև Կիևյան-Օրբելի խաչմերուկը, սակայն ոստիկանները ճանապարհը բացեցին։

«Դիմադրության» շարժման ցուցարարները երրորդ օրն է՝ անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։

Մեկնաբանել