Անվասայլակից՝ սարեր ու տեսարժան վայրեր․ Metagait-ը համատեղում է վերականգնումն ու ժամանցը

44-օրյա պատերազմի մասնակից Սեյրան Սողոյանը հոկտեմբերի 5-ին Ջաբրայիլում հայտնվեց հակառակորդի նշանակետի տակ։ Գնդակը ներքին օրգաններն ու ողնաշարն էր վնասել՝ զրկելով տղային քայլելու հնարավորությունից։ Այսօր Սեյրանին վերականգնողական կենտրոններից զատ ոտքերը զգալ ու կրկին քայլեր կատարել է օգնում կինեզիոլոգ Դավիթ Արսենյանի ու իր թիմի՝ Քայլտեքի ստեղծած Metagait նորարարական սարքը։ Վերականգնողական սարքը հնարավորություն է տալիս նույնիսկ ամբողջությամբ շարժունակությունը կորցրած անձին ուղիղ կանգնել ու կրելով վիրտուալ իրականության ակնոցը՝ ռեաբիլիտացիան համատեղել խաղի հետ՝ դահուկ քշել կամ շրջել դիտարժան վայրերում։

Մեկնաբանել