Պաշտպանության նախարարը մեկնել է Վրաստան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Վրաստան, հայտնում են պաշտպանական գերատեսչությունից։

«Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հրավերով մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստան էր մեկնել նաև անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանել