«Նրանց թվում է, որ նմանօրինակեն, կստացվի»․ Փաշինյանը՝ ընդդիմության քայլերի մասին

«ժողովրդավարությունը չպետք է մեկնաբանել որպես իշխանության կամ պետության թուլություն»,- խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ընդդիմության կազմակերպած անհնազանդության գործողությունների մասին։

Փաշինյանի խոսքով՝ ժողովրդավարությունը Հայաստանի բրենդն է, բայց կան գծեր, երբ ժողովրդավարության անհրաժեշտ գործիքները գործում են ողջ թափով ու խստությամբ. «Նրանց թվում է, որ ինչ էլ որ նմանօրինակեն, կստացվի»,-հայտարարեց Փաշինյանը։

Վերջինս հիշեցրեց, որ 2018-ին իրենց ծաղրում էին քայլելու, ուսապարկեր կրելու համար, բայց այժմ իրենք են այդ գործիքներից օգտվում։

***

«Դիմադրության» շարժման ցուցարարները երրորդ օրն է՝ անհնազանդության գործողություններ են իրականացնում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նրանք փակում են Երևանի, մարզերի ճանապարհներ։ Բացի փողոցներ փակելուց, ընդդիմադիրները նաև երթեր են իրականացնում։ Անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։

Մեկնաբանել