Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնում է, որ ժամը 9:30-ի դրությամբ մայրաքաղաքում փակ փողոցներ, խաչմերուկներ ու տրանսպորտային հանգույցներ չկան:

Մայիսի 5-ի առավոտվանից ընդդիմությունը վերսկսել էր անհնազանդության ակցիաները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նրանք փորձել էին փակել Երևանի ճանապարհներ։

Ոստիկանության լրատվական բաժնից ՍիվիլՆեթի հետ զրույցում հայտնեցին, որ ժամը 10։30-ի դրությամբ բերման է ենթարկվել 13 ցուցարար։

***

«Դիմադրության» շարժման ցուցարարները սկսել են անհնազանդության գործողություններ իրականացնել մայիսի 2-ից։ Անհնազանդության գործողություններին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։

Մեկնաբանել