Հայաստանում դադարեցվել է սիրիացի դիվանագետի առաքելությունը

Երևանում Սիրիայի դեսպանատունը պաշտոնապես հայտագիր է ներկայացրել Հայաստանի արտգործնախարարությանը` դեսպանության խորհրդական Մուհամադ Հոսամի դիվանագիտական առաքելությունը դադարեցնելու վերաբերյալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Ավելի վաղ «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկություն էր տարածել, ըստ որի` Հայաստանում Սիրիայի հյուպատոս Մուհամադ Հոսամը հայտարարել է Սիրիայի ընդդիմության կողմն անցնելու և նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը լքելու մասին։ Հայաստանյան դիվանագիտական շրջանակներում «Ազատություն» ռադիոկայանին հաստատել էին «Ալ-Ջազիրայի» տեղեկությունը` փոխանցելով, որ սիրիացի դիվանագետը Երևանից մեկնել է Դուբայ` Fly Dubai ավիաընկերության օդանավով։

Մեկնաբանել