Աղվան Հովսեփյանը պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումները ուժգնացել են ընտրություններից հետո

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մայիսի 5-ին դատարանում հայտարարեց, որ 2018-ի իշխանափոխությունից իրեն պարբերաբար նախազգուշացրել են՝ «եթե բացակայես երկիրց, որդիներիդ կկալանավորեն»։ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի լվացման և այլ չարաշահումների համար։ Գործը առաջին ատյանի դատարանի վարույթ է ընդունվել ապրիլի 19-ին։ Մայիսի 5-ին առաջին դատական նիստն էր՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ։ Հովսեփյանի խոսքով՝ իր նկատմամբ հետապնդումն ավելի ուժգնացավ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո, քանի որ ինքը մասնակցել էր ընտրություններին։ Խորհրդարանական ընտրություններին Աղվան Հովսեփյանն աջակցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքին։ «Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Աղվան Հովսեփյանը չմասնակցեր ընտրություններին, … Continue reading Աղվան Հովսեփյանը պնդում է, որ իր նկատմամբ հետապնդումները ուժգնացել են ընտրություններից հետո