Զուգակցելով բնապահպանությունն ու տնտեսական աճը․ չորս մարզում իրականացվող նախաձեռնության շուրջ

Հայաստանում մեկնարկում են ծրագրեր, որոնք նպաստելու են նորարարական ձևով բնության պահպանության և տնտեսական աճի զուգադրմանը։ «Բնության համաշխարհային հիմնադրամի» և «Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ»-ի կողմից իրականացվող նախագիծը նպատակ ունի բարելավել հեռավոր շրջաններում գտնվող գյուղատնտեսների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների ավելի կայուն օգտագործման շնորհիվ։