Երասխ – Հորադիզ երկաթգծի շինարարությունը դեռ չի սկսվել

երկաթուղի-ադրբեջան-հայաստան

Հայկական կողմը Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի շինարարության աշխատանքները դեռևս չի սկսել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը պատասխանել է, թե ներկայում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։

«Հայտնում ենք նաև, որ պատրաստվել են նշված երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման և նախագծման համար տեխնիկական առաջադրանքների նախագծերը»,- նշել է փոխնախարարը։

Փոխնախարարը հիշեցրել է, որ վարչապետի 2022-ի հունվարի 14-ի հրամանով ստեղծվել է աշխատանքայի խումբ, որի առաջարկության հիման վրա «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին թույլատրվել է գումար հատկացնել՝ նշված երկաթուղային ենթակառուցվածքի հայաստանյան հատվածների ինժեներական, գեոդեզիական և լաբորատոր ուսումնասիրություններ իրականացնելու համար։

«Այս պահին հիմնադրամի կողմից իրականացվում են նշված աշխատանքները։ Հիմնադրամի կողմից ուսումասիրություններ իրականացնելուց և հաշվետվությունները ստանալուց հետո տեխնիկական առաջադրանքները կլրամշակվեն»,- պատասխանել է նախարարի տեղակալը։

Դիտեք նաև՝

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել