Երկու ցուցարարի մեղադրանք է առաջադրվել

Ցուցարարների կողմից Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փորոցի խաչմերուկում կատարված խուլիգանության գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված նախաձեռնության մի խումբ ցուցարարներ, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անվադողերով փակել են նշված ճանապարհը, այնուհետև հրկիզել դրանք»,- ասված է հաղորդագրությունում։

Ցուցարարների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունն մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում են ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմադիրները նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Մեկնաբանել