Ֆեյսբուքի ու Ինստագրամի թակարդում․ ինչպես են հայաստանցիները սպառում մեդիան

Առցանց ռեսուրսները և սոցիալական մեդիա հարթակները 2021-ին Հայաստանում տեղեկատվություն ստանալու ամենահաճախ կիրառվող աղբյուրներն են եղել։ Հարցվածների 67 տոկոսն օգտագործում է առցանց ռեսուրսներ և սոցիալական մեդիա հարթակներ ամեն օր։ Մինչդեռ Հայաստանում հարցված բնակչության 44%-ը երբեք չի ստուգում, իսկ 15%-ը հազվադեպ է ստուգում, թե ինչ կայք է իրեն տանում սոցմեդիայի նորությունը կամ տեսագրությունը։ Ահա թե ինչու է մեդիագրագիտությունն այդքան կարևոր։

Հետազոտությունն իրականացրել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան»-ի հետ գործընկերությամբ։

Մեկնաբանել