Մարտակերտը հյուրընկալեց գիտաինժեներական փառատոն

Մայիսի 8-ին Մարտակերտում տեղի ունեցավ Artsakh STEM Expo ցուցահանդես, որը նախաձեռնել էր Artsakh Young Minds կազմակերպությունը։ Ցուցահանդեսի նպատակն է դպրոցականների և ուսանողների շրջանում մեծացնել հետաքրքրությունը STEM (գիտություն, տեխնոլոգիաներ, ինժեներիա և մաթեմատիկա) առարկաների նկատմամբ և ծանոթացնել գիտական, ինժեներական ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։ Գիտաինժեներական փառատոնին մասնակցում էր շուրջ 300 երիտասարդ և 40-50 խոսնակ Հայաստանից ու Արցախից։

Մեկնաբանել