Ստեփանակերտ, մայիսի 9. հաղթանակի տոն՝ լռության րոպեով

Մայիսի 9-ը Արցախում սկսվեց լռության րոպեով՝ ի հիշատակ Մեծ հայրենականում, Արցախյան առաջին, Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում հանուն Հայրենիքի զոհվածների: Ապա Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարում կատարվեց հոգեհանգստյան կարգ, որից հետո քաղաքացիները երթով շարժվեցին դեպի Ստեփանակերտի եղբայրական գերեզման-հուշահամալիր։

Մեկնաբանել