Ընտրություններ, նախագահի թեկնածություն, պաշտոնյաների փոխատեղում և այլն․ զրույց Արտակ Բեգլարյանի հետ

ՍիվիլՆեթի արցախյան թիմի լրագրող Հայկ Ղազարյանը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ զրուցել է կառավառության արդյունավետության, սահմանադրական փոփոխությունների, առաջիկա ընտրություններում նրա մասնակցության, խոսքի ազատության, բնակարանային խնդիրների և այլ թեմաների մասին:

0:00 Ստեփանակերտի Երիտասարդության պալատի ու Վիճակագրական կոմիտեի շենքերի վերանորոգման մասին։ Ինչո՞ւ միջոցները չեն ուղղվում անվտանգությանը։

4:54 Ճոխություններ թույլ տալու մասին։

6:24 Կառավարության արդյունավետությունը բարձրացնելու մասին։

8:27 Էլեկտրոնային դեղատոմսերի մասին:

9:42 Քաղաքացիներին փաստաթղթային քաշքշուկից ազատելու մասին, հատկապես՝ առողջապահության համակարգում։

13: 48 Արցախում պաշտոնյաների հաճախակի փոփոխությունների մասին։

14:31 Ինչո՞ւ Արցախի նախագահը հարցազրույցներ և ասուլիսներ չի տալիս։

14:49 Ինչո՞ւ Արցախում պետական համակարգը չի ապահովում թափանցիկության պատշաճ մակարդակ։

16:17 «Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեության» մասին: Արցախում նման կազմակերպություններ կա՞ն:

17:06 Ինչո՞ւ են թիրախավորվում լրագրողները։

18:16 Հնարավո՞ր է կարգավորել սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները։

19:49 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնական քարոզչության և դրա կրկնության հնարավորության մասին։

24:00 Ի՞նչ փուլում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը։

25:13 Ի՞նչ անելիք ունի Արտակ Բեգլարյանը առաջիկա հնարավոր ընտրություններում։

28:08 Նախագահի թեկնածու լինելու մասին։

28:16 «Կապավորի» փայատեր Արման Հակոբջանյանի հետ կապերի մասին։

28:31 Սպասվող ընտրություններին ընդհանուր թիմով մասնակցելու հնարավորության մասին։

30:10 Արցախում քաղաքական թշնամանքի մասին։

31:04 Արցախում բնակարան վաճառելու սահմանափակումների մասին։

31:36 Տեղահանվածների համար բնակարաններ ձեռք բերելու մասին։

33:14 Պետությունը կպատասխանի՞, թե որ անձանցից է բնակարաններ ձեռք բերել։

33:46 Ռուսաստանին միանալու մասին։

35:52 Արցախ օտարերկրացիների մուտքի սահմանափակումների մասին։

Մեկնաբանել