Սիրիայի նախագահի հրամանագրով Հայաստանում Սիրիայի դեսպան է նշանակվել ազգությամբ հայ Նորա Արիսյանը։
Նորա Արիսյանը ծնվել է 1967 թվականին Դամասկոսում։ Նա բանասեր է, գրող, թարգմանիչ։
2001-ին թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում։
Արիսյանը աշխատել է Սիրիայում Հայաստանի դեսպանությունում որպես մամուլի պատասխանատու և թարգմանիչ, ապա նաև Սիրիայի մշակույթի նախարարությունում՝ որպես թարգմանիչ և խորհրդատու։
Նորա Արիսյանը նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է եղել։