Իշխանության ներկայացուցիչների կողմից տեղի է ունենում մամուլի առաքելության արժեզրկում, կարծում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Նա հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք բարձրացվել են զրպարտության և վիրավորանքի համար տուգանքի չափերը։ «Սա տեղի է ունենում մի վարչապետի օրոք, որի ղեկավարած խմբագրությունը ժամանակին փակվել էր 6 միլիոն դրամ չվճարելու պատճառով»,- ասում է Դոյդոյանը։
Նախորդ տարվա մարտին խորհրդարանն ընդունեց իշխանական պատգամավոր Ալեն Սիմոնյանի հեղինակած օրինագիծը, որով վիրավորանքի համար 1 միլիոն դրամ տուգանքը փոխարինվեց մինչև 3 միլիոն դրամով, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնը բարձրացվեց 6 միլիոնի։