Ինչպես է COAF-ը վերափոխում մարզերի ապագան. զրույց Կորյուն Խաչատուրյանի հետ

#Կրթությանտապանի հերթական հաղորդումը նկարահանել ենք Լոռու COAF Սմարթ կենտրոնում՝ օգտվելով նույն սարքերից, որոնցով երեխաները պատրաստում են իրենց պոդքաստները։

Արդյոք COAF-ը լրացնո՞ւմ է դպրոցների բացթողումները, պատրա՞ստ է արդյոք աշխատել ծնողների հետ, որ նրանք չկաշկանդեն երեխաներին։ Այս և շատ այլ հարցեր Արամ Փախչանյանն ուղղում է COAF-ի տնօրեն Կորյուն Խաչատուրյանին։

COAF-ի առաքելությունը հեշտ չէ, բայց հենց այդ բարդությունն է, որ առավել իմաստավորում է նրա գործը։