Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հանրային վայրեր այցելելիս այլևս QR կոդ չի պահանջվի։
Գործող սահմանափակումները մեղմացվել են՝ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը։
«Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը»,- հայտնում է նախարարությունը։
***
Մայիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 1 մարդ։