Մարտական հենակետում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ

Մարտական հենակետում հայտնաբերվել է շարքային զինծառայողի դի՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

«Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»,- ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշում են, որ տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: