Հենակետում մահացած վիճակում հայտնաբերված զինծառայողն ինքնասպան է եղել

Մայիսի 11-ին մարտական հենակետում մահացած վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայող Արգիշտի Արմենի Եղյանի նախնական տվյալներով ինքնասպան է եղել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

«Նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտական հենակետում հայտնաբերվել է շարքային զինծառայողի դի։

Մեկնաբանել