Պուտինը կարող է այցելել Հայաստան․ Միրզոյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է տարեվերջին պետական այցով այցելել Հայաստան: Այս մասին Դուշանբեում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Մեր օրակարգում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պետական այցի կազմակերպման հարցն է։ Կա ըմբռնումը, որ դա տեղի կունենա երկրորդ կիսամյակում՝ հոկտեմբերից մինչև դեկտեմբեր։ Ամսաթվերը, իհարկե, դեռ կհամաձայնեցնենք»,- ասել է Միրզոյանը։

***

Մայիսի 12-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը մեկնել է Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Արարատ Միրզոյանը երկկողմ հանդիպում է անցկացրել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այսօր նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում։

Մեկնաբանել