Թալինում նոր ընտրություններ կլինեն

Թալին համայնքում ավագանու նոր ընտրություններ են կայանալու։ Համապատասխան որոշումն ընդունվելու է կառավարության մայիսի 13-ի նիստում։

Թալինում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն կայացել էր 2021-ի դեկտեմբերին։ Ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տավրոս Սափեյանը, սակայն առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով: Ավագանու նիստեր նույնպես չեն գումարվել, քանի որ Սափեյանը չի ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։

Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Թալինի ավագանու լիազորությունները ու նշանակել նոր ընտրություններ։

Մեկնաբանել