Կառավարությունը մոտ 4,8 մլրդ դրամ հատկացրեց ճանապարհների հիմնանորոգման համար

Կառավարությունը մոտ 4,8 միլիարդ դրամ է տրամադրելու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ մի շարք ավտոճանապարհների հիմնանորոգման համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մայիսի 13-ի նիստում։

Այդ ավտոճանապարհների մի մասի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են, իսկ որոշ դեպքերում ֆինանսավորումից հետո կսկսվի շինարարությունը։ Հիմնանորոգված ճանապարհների թվում են Արենի-Արփի-Եղեգնաձոր, Սարավան-Սարալանջ, Վարդավանք-Խդրանց-Ագարակ ճանապարհները, նաև՝ Ստեփանավանի Սուրբ Վարդան փողոցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շուտով կսկսվեն Աղվանի-Տաթև ավտոճանապարհի՝ Վերին Խոտանանը շրջանցող հատվածի նախագծման աշխատանքները, ինչպես նաև Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող հատվածի շինարարությունը։

Մեկնաբանել