Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է նախագահի խորհրդական

Տաթևիկ Կարապետյանը նշանակվել է Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը. Տաթևիկ Կարապետյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է նախագահի հրամանագրում։

Տաթևիկ Կարապետյանը Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է։

Մեկնաբանել