Միջուկային ոլորտում ԱՄՆ-ի հետ քաղաքացիական ռազմավարական համագործակցության փոխըմբռնման հուշագիր ստորագրելուց հետո Հայաստանը հնարավորություն ունի ստանալ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներ` նոր ատոմակայան կառուցելու համար: Այդ մասին ասում է ԱՄՆ-ում ՀՀ նախկին փոխդեսպան, Վաշինգտոնում բնակվող իրավաբան Ամեն Խարազյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:
Խարազյանը խոսում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների և Արցախ խնդրի մասին։