Ձերբակալվել են հենակետում ինքնասպան եղած զինծառայողի 2 ծառայակիցները

Մայիսի 11-ին մարտական հենակետում ինքնասպան եղած ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի 2 ծառայակիցները ձերբակալվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։

«2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել: Մայիսի 12-ին ձերբակալվել են վերջինիս 2 ծառայակիցները»,- ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մարտական հենակետում հայտնաբերվել է շարքային զինծառայողի դի։

Մեկնաբանել