Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը:
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Այս պահին տեղում աշխատում են փրկարարական և բժշկական օպերատիվ խմբերը։ Կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։ Դեպքի մանրամասների վերաբերյալ տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանարապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: «Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առիթով և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստան-Իրան հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տարածաշրջանում ստեղծված դժվարին ժամանակաշրջանում երկու երկրները պետք է պահպանեն ակտիվ հաղորդակցություն: Վարչապետը շեշտել է, որ ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ առկա է վստահելի երկխոսություն, ինչը նպաստում է հայ-իրանական փոխգործակցության հետևողական խորացմանը: Մեհդի Սոբհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար ու ընդգծել ԻԻՀ կառավարության շահագրգռվածությունը` զարգացնելու Հայաստանի հետ կապերը բոլոր ոլորտներում: Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծել է Հայաստանի […]
Մեր փորձագիտական համայնքը, ի դեմս Ռուսաստանի, նոր թշնամի՞ է ավելացնում: Ռուսաստանին թշնամի դարձնելը ծայրահեղ վտանգավոր թեզ է: Այդ մասին նշում է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ պետական մակարդակում վարչապետ Փաշինյանը նման հայտարարություն չի արել, իսկ նրանք, ովքեն նման հայտարարություն են արել…, ուղեղը պետք է մարդուն նրա համար, որ ամեն ինչ չխոսես: 0:00 – Արցախը դատարկվում է. ինչո՞ւ հասանք այս հանգրվանին 2:27 – Արցախից սպառազիությունը հնարավոր կլիներ տեղափոխել ՀՀ 5:18 – Բաքուն զգուշացրե՞լ է Ստեփանակերտին՝ չանել ընտրություններ 7:05 – Իրավունքների և անվտանգության միջազգային երաշխիքները չապահովվեցին […]
«Տարածաշրջանում խաղաղության պատուհան է բացվել։ Հայաստանից սպասում ենք, որ նա ընդունի իրեն մեկնած խաղաղության ձեռքը, ինչպես նաև նրանից [Հայաստանից] անկեղծ քայլեր ենք սպասում»․ սեպտեմբերի 25-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Էրդողանի պատվիրակությունը այցելել է Նախիջևան՝ պաշտոնապես մասնակցելու Իգդիր-Նախիջևան գազամուղի հիմնարկեքի արարողությանը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի իր պաշտոնակից Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսին, ի թիվս այլ հարցերի, աջակցություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական վերջին գործողություններին: Ադրբեջանի նախագահ Ալիևը իր հերթին վերջին իրադարձությունները «պատմական հաջողություն է» անվանել: «Հինգ օր առաջ Ադրբեջանը ամբողջովին վերականգնեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Հայաստանի բանակը հանձնվեց, իսկ […]
17:30 Սեպտեմբերի 25-ի ժամը 17:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6 650 անձ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։ Նրանցից 5 580-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 1 070-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Սեպտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ կիրականացվի Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած անձանց և ՀՀ տեղափոխվելու ցանկություն հայտնած անձանց տեղափոխումը ՀՀ։ 13։00 Սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 4 850 անձ: Նրանցից 3 900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը […]
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի վերջին ուղերձին, որում նա մեղադրանքներ էր հնչեցրել Ռուսաստանի հասցեին։ Հայտարարությունը՝ թարգմանաբար ստորև։ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 24-ի՝ անկախության մասին ուղերձը պարունակում է Ռուսաստանի հասցեին անընդունելի կշտամբանք և բացի մերժումից, այլ բան չի կարող հարուցել։ Ակնհայտ է ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում ձախողումների համար պատասխանատվությունից խուսափելու և այն Մոսկվայի վրա բարդելու փորձը։ Նիկոլ Փաշինյանի վերջին դատողությունները գալիս են հաստատելու մեր՝ ավելի վաղ արած եզրակացություններն այն մասին, որ Արևմուտքի կողմից հրահրված և պաշտոնական Երևանի կողմից խրախուսվող գործընթացները, որոնք ապակառուցողական են սեփական երկրի և մեր դաշնակցային հարաբերությունների համար, կրում են ոչ թե դրվագային, այլ […]
Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված մոտ 5 000 անձ: Արցախցիների առաջին կանգառը Կոռնիձորի հումանիտար կայանն է, որտեղ մարդիկ հաշվառվում են, գնահատվում են կարիքները և ծրագրվում են հետագա անելիքները։ Արցախցիները պատմում են,որ վառելիքի սղության պատճառով ստիպված են եղել Ստեփանակերտից ոտքով հասնել Կոռնիձոր։ ՍիվիլՆեթը զրուցել է նրանց հետ։