IFFHS. Շիրակն առաջադիմել է 292 տեղով

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի 400 ուժեղագույն ակումբների ցանկը, որում տեղ է զբաղեցրել նաև Գյումրիի «Շիրակը»: Նախորդ ամսվա համեմատ մեր ակումբն առաջադիմել է 292 տեղով և ներկայում զբաղեցնում է 362-րդ հորիզոնականը՝ վաստակելով 66 միավոր։ Այս արդյունքին «Շիրակը» հասել է Հայաստանի առաջնությունում և Եվրոպա լիգայում գրանցած հաջողությունների շնորհիվ։ Հայկական մյուս ակումբները լավագույն 400-ի մեջ ներկայացված չեն։ Աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 2011թ.-ի օգոստոսի 1-ից մինչև 2012-ի հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ակումբների գրանցած արդյունքները։

Էդգար Մալաքյանի Պլզենի «Վիկտորիան» 39-րդն է (նահանջել է 27-րդ հորիզոնականից), Հենրիխ Մխիթարյանի «Շախտյորը» 68-րդն է (66), Արտակ Եդիգարյանի և Գևորգ Ղազարյանի «Մետալուրգը»՝ 207-րդը (302), Զավեն Բադոյանի ԲԱՏԷ-ն՝ 105-րդը (93):

Հարևան երկրներից Վրաստանը 4 թիմ ունի լավագույնների թվում, Ադրբեջանը` 1:

1. «Բարսելոնա» (Իսպանիա)

2. «Ունիվերսիդադ դե Չիլի» (Չիլի)

3. «Ռեալ» Մադրիդ (Իսպանիա)

4. «Բավարիա» (Գերմանիա)

5. «Ատլետիկո» Մադրիդ (Իսպանիա)

6. «Բոկա Խունիորս» (Արգենտինա)

7. «Չելսի» (Անգլիա)

8. «Լիբերտադ» (Պարագվայ)

9. «Կորինտիանս» (Բրազիլիա)

10. «Վելես Սարսֆիլդ» (Արգենտինա)

Մարզական գործընկեր` SportArmenia.com