Ապրել ու սովորել Արցախում՝ դառնալով պահանջված մասնագետներ

«Հայքն աշխարհին» ծրագիրը նպատակ ունի մասնակիցներին տալ հիմնավոր գիտելիքներ թվային և ոչ թվային ոլորտներում, ապա օգնել աշխատանք գտնելու հարցում։ Այն գործում է Արցախի երեք շրջաններում՝ Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում, ինչպես նաև հարակից բնակավայրերում՝ ներառելով 15 տարեկանից բարձր անձանց: ՍիվիլՆեթը ծրագրի ղեկավար, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարաի տեղակալ Սմբատ Պետրոսյանի հետ զրուցել է նախաձեռնության ընթացքի, նպատակների և հետագա պլանների մասին։