Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հայաստանում օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Մայրաքաղաքում այսօր ցերեկը, մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, իսկ մայիսի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ: Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 18-ի և 19-ի կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-ին, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,- ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնից տեղեկացնում են, որ Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Մեկնաբանել