Ո՞ր ուժը կարող է հաղթել Նիկոլ Փաշինյանին. զրույց Աղասի Թադևոսյանի հետ

Խորհրդարանական ընդդիմությունն իշխանության գալու գրեթե շանս չունի, քանի որ հանրային աջակցություն չունի, համոզիչ չէ ո՛չ իր խոսքով, ո՛չ գործողություններով: Այս մասին ասում է մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս ընդդիմությունը մարդկանց մոտ արթնացնում է նախկին կոռումպացված համակարգին վերադառնալու վախեր, ինչը միայն ամրապնդում է իշխանության դիրքերը:

Հենց այդ պատճառով, կարծում է նա, իշխանությունը բավական հանդուրժող է ընդդիմության գործողությունների նկատմամբ: Թադևոսյանը վստահ է` Փաշինյանին կարող է հաղթել այն քաղաքական ուժը, որը հանրությանը կներկայացնի ապագայի հստակ տեսլական և ներուժ` կյանքի կոչելու Թավշյա հեղափոխության ժամանակվա ակնկալիքները:

Մեկնաբանել