Ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։
ՊՆ-ից տեղեկացնում են, որ տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: