ՊՆ-ն հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու լուրը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական մարտական դիրքերը գնդակոծելու տեղեկությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել