Զովք, Կոտայք․ 44-օրյայից չվերադարձած տղաների պատմությունը

Կոտայքի մարզի Զովք գյուղը վերջին պատերազմին վեց զոհ ունի։ Նրանցից մեկը ժամկետային զինծառայող էր, մյուս հինգը՝ պահեստազորայիններ, ընդ որում՝ բոլոր հինգի հետ կապը կորել է հոկտեմբերի 2-3-ին՝ Ջրականում (Ջաբրայիլում)։ Այս գյուղի զոհերից վերջինի՝ Դավիթ Եղոյանի մարմինը նույնականացրել են պատերազմից մեկուկես տարի անց։ Զոհված զինծառայողներին հուղարկավորելուց հետո անգամ անպատասխան հարցեր շատ են մնացել։ Մարդիկ առ այսօր հստակ չգիտեն՝ ինչպես են իրենց որդիները զոհվել ու որտեղ։

Մեկնաբանել