Գլխավոր Լրահոս

Թոշակառուներն անկանխիկ առևտրի դեպքում ծախսերի 10 տոկոսը հետ կստանան

Թոշակառուներն անկանխիկ առևտրի դեպքում ծախսերի 10 տոկոսը հետ կստանան

Այն կենսաթոշակառուները, որոնք հուլիսի 1-ից իրենց թոշակի քարտային հաշվից կանեն անկանխիկ առևտուր, կատարած ծախսերի 10 տոկոսը հաջորդ ամիս հետ կստանան։ Համապատասխան որոշումն ընդունվեց մայիսի 19-ի կառավարության նիստում։ 

Քարտով առևտուր կատարելու դեպքում հետվճարումը չի կարող գերազանցել 5000 դրամը։ Վերադարձվելիք գումարի 10 տոկոսը փոխհատուցվելու է կառավարության ու գործընկեր բանկի համաֆինանսավորմամբ։ 

Համապատասխան որոշման հիմնավորումներում նշված է, որ այս նպատակի համար պետական ծախսերը կաճեն ավելի քան 5 միլիարդ դրամով։ Ծրագրում կարող են ընդգրկվել կենսաթոշակառուների 80 տոկոսը։ 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ առաջիկայում կհրապարակվեն գործընկեր բանկերը և թոշակառուները, ցանկության դեպքում, կարող են իրենց հաշիվները տեղափոխել այս բանկեր ու օգտվել ծրագրից։ 

«Ի՞նչն է պատճառը, որ մենք ասում ենք 5000 դրամի չափով է լինելու վերադարձը. մեզ մոտ կենսաթոշակների մի քանի շերտեր կան։ Կան արտոնյալ կենսաթոշակներ, կան քաղաքացիներ, որ մինչև 200 000  դրամ ու ավել կենսաթոշակ են ստանում, մենք չենք ուզում այստեղ դիսբալանս ստեղծել»,- 5000 դրամի շեմի դրույթը բացատրեց Նիկոլ Փաշինյանը։ 

Հետվճարումը կատարվելու է նաև անկանխիկ ձևով կատարված կոմունալ վճարումների դեպքում։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ կենսաթոշակառուներից բացի, ծրագրում ներառվել են նաև նպաստառուների անկանխիկ գործարքները։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում