Լոնդոն 2012. Չինաստանը շարունակում է նվաճել ջրացատկի բոլոր ոսկիները

Այսօր կայացան ջրացատկի տղամարդկանց մրցումները 3 մետր սինխրոն ոստնակացատկ ձևում: Չինացի Լուո Յուտոնգը ու Կայ Քինը հերթական ոսկին բերեցին Չինաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ ջրացատկում չինացիներն առայժմ նվաճել են խաղարկված բոլոր ոսկե մեդալները։

Արծաթե մեդալն այս ձևում բաժին հասավ ռուսներ Իլյա Զախարովին ու Եվգենի Կուզնեցովին, իսկ բրոնզե մեդալը`ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Տրոյ Դումեիսին ու Քրիստիան Իպսենին:

1 Լուո Յուտոնգ / Կայ Քին477.00
2 Իլյա Զախարով / Եվգենի Կուզնեցով459.63
3 Տրոյ Դումեիս / Քրիստիան Իպսեն446.70

Մեկնաբանել