Մայիսի 21-ին նշվում է «Թանգարանների գիշերը»․ մուտքն անվճար է

Մայիսի 21-ին՝ ժամը 11:00-ից 24:00-ն, թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար, հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարությունը։

Գերատեսչությունը հրավիրում է բոլորին՝ մայիսի 21-ին մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը։

Միջոցառմանը միացել են Հայաստանի և Արցախի 125 թանգարաններ:

Թանգարանների ցանկի, տոնական միջոցառումների մասին կարող եք տեղեկանալ այստեղ։

Մեկնաբանել