Առաքել Միրզոյանը պատասխանել է Յուրի Վարդանյանի քննադատությանը

Երեկ Լոնդոնի օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումների 69կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Առաքել Միրզոյանը, ով ձախողել էր հրում վարժության բոլոր 3 մոտեցումներն ու 0 ստացել, պատասխանել է նախօրեին օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի քննադատությանը։

«Ուրեմն, ինձ համար Յուրիկ Վարդանյանի կարծիքը բացարձակապես կարևոր չէ։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ասեմ, որ նա այն մարդն է, ով կանգնած է հայ ազգի և սպորտի կողքին, նա մինչ այսօր սխալ որոշում չի կայացրել, նրա բոլոր որոշումները տեղին են եղել և դրական։ Իսկ կասե՞ք, թե ուր էր Յուրիկ Վարդանյանը, երբ Գագիկ Ծառուկյանն օգնում էր սպորտին և կանգնած էր մեր բոլորի կողքին, կասե՞ք։ Ծառուկյանին և Օգսեն Միրզոյանին թող հանգիստ թողնեն։ Ամոթ է, քննադատելը հեշտ է», – գրել է Առաքելն իր էջում։

Նշենք, որ երեկվա անհաջող ելույթից հետո Առաքել Միրզոյանը արժանացել է մասնագետների քննադատությանը։ Հիշեցնենք նաև, որ այսօր ձախողվել է նաև Մելինե Դալուզյանը, ով նույնպես զրո է ստացել նույն վարժությունում։

Մեկնաբանել